Մեր առաջարկը՝
ԽԱՂԵՐԻ ՎԱՐՈՂ
(Game Presenter)
Մեր առաջարկը՝
ԽԱՂԵՐԻ ՎԱՐՈՂ
(Game Presenter)
Թափուր աշխատատեղի մասին
Ինչ ենք առաջարկում
Կարիերային աճ
Գրաֆիկներ և հերթափոխեր
Աշխատավարձ
Լրացուցիչ առավելություններ
Ուսուցում և արձակուրդ
Ի՞նչ եք անելու՝ դառնալով խաղերի վարող
Գալով գրասենյակ և պատրաստվելով հեռարձակմանը (համազգեստ, դիմահարդարում, սուրճ), դուք հայտնվում եք իսկական հեռուստաստուդիայում։
Լուսարձակների տակ դուք կաշխատեք իրական խաղային սեղանների մոտ, կվարեք և կմեկնաբանեք տարբեր քարտային խաղեր, ինչպես նաև կպտտեցնեք ռուլետկայի անիվը։

Խաղավարի (դիլերի) կարևոր հատկանիշներն են քաղաքավարությունը, բարեհամբույր վերաբերմունքը և խնամված արտաքին տեսքը։
Քանի որ մենք հոսքային հարթակ ենք, խաղացողները ձեզ հետ կշփվեն չաթի միջոցով, որը կցուցադրվի ձեր մոնիտորներին։
Ձեզ անհրաժեշտ կլինի պատասխանել խաղացողների հարցերին և մեկնաբանություններին։
ԻՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
  • Պատշաճ աշխատավարձ
    1100֏-ից մինչև 2300֏ ժամում + բոնուսներ
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ
    Ստանդարտ աշխատանքային հերթափոխ՝ 8 ժամ։
    Կան նաև գիշերային հերթափոխեր, որոնց ընթացքում հնարավոր է ավելի շատ վաստակել։
  • Կարիերային աճ
    Միանալով մեզ՝ դուք կստանաք թափանցիկ և հասկանալի պայմաններ՝ որպես TakeTwo ընկերության աշխատակից ձեր մասնագիտական զարգացման համար։
  • Հարմարավետ մթնոլորտ
    • Հարմարավետ գրասենյակ
    • Թեյ, սուրճ
    • Բարեհամբույր և ընկերական թիմ
Կարիերային աճ
  • -1-
    C, B կատեգորիա
    Սկսնակներ և ստաժորներ
  • -2-
    A կատեգորիա
    Աշխատակից, որը ընդգրկված է հիմնական թիմում։
    Տիրապետում է բոլոր խաղերի անցկացման կանոններին և կարգավորումներին,
    որոնք ներկայացվում են Take2 ընկերության կողմից։
  • -3-
    S կատեգորիա
    Խաղերի վարող, որը գերազանց տիրապետում է իր աշխատանքին։
    Կարող է հեշտությամբ վարել խաղերը, վերահսկել գործընկերների խաղային գործընթացը
    և ուղղել առաջացած սխալները։
ՀԵՐԹԱՓՈԽԵՐ
  • -1-
    Առավոտ
    Հերթափոխը՝ առավոտյան
    8:00-ից մինչև 16:00։
    Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են օրը սկսել շուտ
    և ազատ ժամանակը տրամադրել անձնական գործերին։
  • -2-
    Երեկո
    Հերթափոխը՝ 16:00-ից մինչև 24:00։
    Լավ տարբերակ նրանց համար, ովքեր առավոտյան ունեն
    անհետաձգելի պարտականություններ, օրինակ՝ ուսումը համալսարանում։
  • -3-
    Գիշեր
    Հերթափոխը՝ 24:00-ից մինչև 8:00։
    Իդեալական է նրանց համար, ովքեր նախընտրում են աշխատել գիշերը
    և ցանկանում են ավելի շատ վաստակել, քանի որ գիշերային հերթափոխերը
    վճարվում են հավելյալ։

Աշխատանքային գրաֆիկ 4/2

Աշխատավարձի սանդղակ
Ի՞նչ անել, եթե չունեք փորձ
Վճարվող ուսուցում
Նույնիսկ եթե դուք երբեք չեք աշխատել այս ոլորտում, դա խնդիր չէ։
Միանալով մեզ՝ դուք հնարավորություն կունենաք փորձել ձեր ուժերը վճարվող ուսուցման ընթացքում՝ սովորելով մասնագիտության բոլոր նրբությունները պրոֆեսիոնալ մարզիչներից և իրական խաղատների փորձառու դիլերներից։
Ուսուցումը միջինում տևում է մոտ 2 շաբաթ, դրա տևողությունը կախված է ձեր ունակություններից։
Ուսուցումը վճարվում է՝ 500֏ ժամում՝ աշխատանքի ընդունվելու դեպքում։
Ի՞նչ վերաբերում է արձակուրդին
Արձակուրդը հաշվարկվում է ամբողջությամբ՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
ՌԵՖԵՐԱԼ ԾՐԱԳԻՐ
Աշխատելն ավելի հաճելի է ընկերների և ծանոթների հետ։
Այդ պատճառով դուք հնարավորություն ունեք մեր թիմ հրավիրել մինչև 2 անձ։
3 ամիս աշխատելուց հետո
դուք կստանաք բոնուս։

Ինչ ենք մենք ակնկալում ձեզնից
Ինչ ենք մենք ակնկալում ձեզնից
ՊԱՐՏԱԴԻՐ
• Լավ արտասանություն (դիկցիա)
• Խնամված արտաքին տեսք
• Բաց մտածողություն և սովորելու պատրաստակամություն
• Պատրաստակամություն միատեսակ աշխատանքի
• Պատրաստակամություն աշխատելու գիշերային հերթափոխերով
• Ռուսերեն կամ անգլերեն լեզուներից մեկի իմացություն
ՑԱՆԿԱԼԻ
• Լավ կեցվածք, շարժումների պլաստիկա
• Դերասանական հմտություններ
• Տեսախցիկի առաջ աշխատելու կարողություն
• Ռուսերեն լեզվի հիմնական իմացություն
• Անգլերեն լեզվի հիմնական իմացություն